Մարդաuպանները 18 անգամ կրակել են Քադաֆիի որդուն

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդուն՝ Սաիֆ ալ-Իսլամին, սպանած զինյալները 18 անգամ են կրակել ենրա վրա, հայտնել է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։

Տղամարդը հեռախոսով էր խոսում, երբ կրակոցներ են սկսվել։

Դեռևս անհայտ է, թե ով է սպանել Քադաֆիի որդուն։

Նախկինում հաղորդվել էր, որ տղամարդը սպանվել է ռազմական հարձակման ժամանակ: «Ալ-Իսլամի» կողմնակիցները, իրենց հերթին, հայտարարել էին, որ այս հանցագործությունը զրկում է երկիրը հակամարտության խաղաղ կարգավորման ցանկացած հնարավորությունից։

Սպանվածի վերջին աուդիոհաղորդագրությունը փետրվարի 4-ին հրապարակել է նրա զարմիկ Ահմեդ Քադաֆին։

Leave a comment