2026թ․-ի հունվար-ապրիլին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1․3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 87,471.8 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 1․3%-ով։

Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը աճել է 1%-ով և կազմել 48,781.2 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 4․5%-ով և կազմել 929.5 տոննա։

Մակարոնեղենի արտադրությունն աճել է 16․4%-ով և կազմել 1,435.5 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 25%-ով՝ կազմելով 2,228.5 տոննա։

Leave a comment