Արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը, ում ձերբակալել, ապա կալանավորել էին քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանելուց հետո և ով կալանավայրում հացադուլ էր հայտարարել, ազատ կարձակվի։
Տեղեկությունը քիչ առաջ դատախազությունից հայտնեցին՝ նշելով.
«Հսկող դատախազը, ի թիվս այլնի, հաշվի առնելով քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների կողմից մեղադրյալ Արտուր Օսիպյանի նկատմամբ երաշխավորություն ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին և հսկող դատախազին ուղղված միջնորդությունները, 2026 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացրել Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին:
Որոշումն ուղարկվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ անձին անհապաղ ազատ արձակելու նպատակով»։