ԵՄ-ն նախատեսում է ածխածնային արտանետումների համար նախատեսված լրացուցիչ վճարների գործողությունը տարածել նաև օտարերկրյա ավիաընկերությունների վրա և ստացված միջոցներն ուղղել կանաչ էներգետիկայի ֆինանսավորմանը։ Այս մասին նշվում է ԵՄ փաստաթղթում, որը հայտնվել է Bloomberg-ի տրամադրության տակ։
Ակնկալվում է, որ առաջարկը կներկայացվի հաջորդ ամիս՝ Եվրոպական արտանետումների առևտրի համակարգի (ETS) բարեփոխումների շրջանակում։
2012 թվականին ուժի մեջ մտած կանոնների համաձայն՝ օտարերկրյա ավիաընկերությունները ազատված են միջազգային չվերթների համար էկոլոգիական վճարների մուծումից։
«Վերանայման նպատակն է համոզվել, որ ETS համակարգում ընդգրկված բոլոր ոլորտները արդարացի ներդրում են ունենում ԵՄ-ի կլիմայական նպատակների իրականացման գործում», – նշվում է փաստաթղթում։
Եթե առաջարկը հաստատվի, ապա օտարերկրյա ավիափոխադրողները նույնպես ստիպված կլինեն մասնակցել ածխածնային արտանետումների կրճատման ֆինանսական բեռի կրմանը՝ հավասարվելով եվրոպական ավիաընկերություններին։