Փաշինյանին Շենգավիթում «հաճելի ձևերով» դիմավորելու մասին հայտարարած բլոգերն ազատ է արձակվել կալանքից

Հասարակություն

10.06.2026 | 18:26

Շենգավիթ վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի օրը ձերբակալված, ապա կալանավորված բլոգեր Արտակ Ավետիսյանն ազատ է արձակվել բանտային կալանքից։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը և տեղեկացրել, որ պաշտպանյալի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն՝ հանրային խոսքի արգելքի պայմանով։

Նշենք, որ բլոգեր Արտակ Ավետիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ֆեյսբուքյան տեսանյութում ատելություն, խտրականություն և թշնամանք հրահրող հայտարարություններ անելու համար։

Հիշեցնենք, որ Փաշինյանի՝ Շենգավիթ այցից առաջ Ավետիսյանը տեսանյութ էր հրապարակել, որում ներկայացել էր «շենգավիթցի Արտակ» և հայտարարել, որ սպասում է վարչապետին Շենգավիթում։ «…էդ թռածներիդ կուտոկին հավաքի, արի Շենգավիթ»,- ասել էր նա տեսանյութում։

 

Նա օգտագործել էր սպառնալից և վիրավորական ձևակերպումներ՝ ասելով, որ վարչապետին Շենգավիթում «հաճելի ձևերով» են դիմավորելու։

 

Արփի Հակոբյան

Leave a comment