Արմավիրի քաղաքներից մեկում 17,5 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնել է, որ Արմավիրի քաղաքներից մեկում վթարային ջրանջատում  է նախատեսված


ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնել է, որ Արմավիրի քաղաքներից մեկում վթարային ջրանջատում է նախատեսված։


Ինչպես տեղեկացնում է ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հունիսի 10-ին ժամը 16:40-ից մինչև հունիսի 11-ի ժամը 10:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի ք.Մեծամոր 1 Թաղամասի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։


Leave a comment