Հայաստանի՝ ԵՄ և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն իսկ արդիական է. Լավրով

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի՝ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրության հարցն արդեն իսկ արդիական է։

Լավրովը հայտարարել է, որ Հայաստանն արդեն ընդունել է Եվրամիությանը միանալու մասին օրենք, ուստի երկրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցը հրատապ է և պետք է արագ լուծվի։

«Այս պահին Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա։ Սակայն Հայաստանն արդեն ընդունել է ԵՄ-ին միանալու մասին օրենք, ուստի հարցը հրատապ է, պետք է արագ լուծվի»,-մամուլի ասուլիսում ասել է Լավրովը։

Leave a comment