https://arm.sputniknews.ru/20260610/tsarukjany-harcaqnnvel-e-na-chi-yndunum-iren-arajadrvats-meghadranqy-103331038.html
Ծառուկյանը հարցաքննվել է. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
Ծառուկյանը հարցաքննվել է. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը
Sputnik Արմենիա
Գագիկ Ծառուկյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեջ։ 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T14:25+0400
2026-06-10T14:25+0400
2026-06-10T14:27+0400
գագիկ ծառուկյան
հարցաքննություն
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
պաշտպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103030635_0:67:1280:787_1920x0_80_0_0_1d7c0aa8af745968fe4b1acae6630c90.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է ՔԿ ու հարցաքննվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 290–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը)։Նա տեղեկացրեց, որ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարելու են որոշման դեմ, որը համարում են ապօրինի։ Հիշեցնենք` հունիսի 7–ի լույս 8–ի գիշերը, երբ դեռ չկային ընտրության նախնական արդյունքները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց իր ուժի հաղթանակի մասին, ապա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ ՔՊ առաջնորդը նաև հայտարարեց, որ նրանց ղեկավարած ուժերը ընտրակաշառք են տվել, և ինքը իրավապահ համակարգին հանձնարարել է բացահայտել բոլոր դեպքերը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103030635_72:0:1209:853_1920x0_80_0_0_8bcdc66e23fb7c4e3a3488bb2cc59915.jpg.webp
գագիկ ծառուկյան, հարցաքննություն, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), պաշտպան
գագիկ ծառուկյան, հարցաքննություն, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), պաշտպան
Գագիկ Ծառուկյանին մեղադրում են առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեջ։