Ինչո՞ւ չի հրապարակվել նոր Սահմանադրության նախագծի տեքստը. նախարարի պատասխանը

https://arm.sputniknews.ru/20260610/inchu-chi-hraparakvel-nvor-sahmanadrutjan-nakhagtsi-teqsty-nakharari-pataskhany-103325436.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103322972_430:0:2219:1342_1920x0_80_0_0_dfb54368307271a69d8634c91273e09c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սահմանադրություն, սրբուհի գալյան, հհ արդարադատության նախարարություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)

սահմանադրություն, սրբուհի գալյան, հհ արդարադատության նախարարություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)

Բաժանորդագրվել

Լրագրողի հարցին, թե ինչու նոր Սահմանադրության նախագծի տեքստը չհրապարակվեց մինչև ընտրությունները, Գալյանը շեշտեց, որ տեքստը պատրաստ չէ, և տեքստը հրապարակել կամ չհրապարակելը միանձնյա որոշում չէ։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Նոր Սահմանադրության նախագծի տեքստը դեռևս պատրաստ չէ հրապարակման։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նրա խոսքով` հունիսի 9–ին «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստում քննարկվել է նաև Սահմանադրության նախագիծը։

«Երեկ քննարկել ենք Սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը։ Սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելիք կարծիքներին, մեզ 1 կամ 2 շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, ևս 1 կամ 2 քննարկում կունենանք և կորոշենք՝ պատրա՞ստ ենք հրապարակել նոր Սահմանադրության նախագծի տեքստը, թե՞ ոչ»,–Ասաց Գալյանը։

Լրագրողի հարցին, թե ինչու նոր Սահմանադրության նախագծի տեքստը չհրապարակվեց մինչև ընտրությունները, Գալյանը շեշտեց, որ տեքստը պատրաստ չէ և տեքստը հրապարակել կամ չհրապարակելը միանձնյա որոշում չէ։

«Որոշել ենք չհրապարակել` չենք հրապարակել, կորոշենք հրապարակել` կհրապարակենք։ Սա է իմ պատասխանը»,–ասաց Գալյանը։

Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ վարչապետը հավելեց, որ իր թիմում կարծիք է հնչում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։

Անկախ քաղաքական տարաձայնություններից` պետք է պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՀՅԴ

Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:

Հավելենք` ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է արված ՀՀ Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագրում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։

Leave a comment