ՔԿ–ին նախօրոք տրամադրված բյուջեն համալրվել է` պայմանավորված Փորձաքրեագիտական ՊՈԱԿ–ին հատկացված միջոցներով։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն 2025 թվականին հատկացված 20.6 մլրդ դրամի բյուջեի 92.8 տոկոսը ծախսել է։ Այս մասին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը` ներկայացնելով 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։
«ՔԿ–ն նախորդ տարի մեկ հիմնական ծրագիր է իրականացրել, որի շրջանակում 6 միջոցառում եղել։ Պետական բյուջեից «ՔԿ–ի ծառայություններ» ծրագրին հատկացվել է 18.9 մլրդ դրամ, որը հետագայում համալրվել է ևս 1.7 մլրդ դրամով։ Դա պայմանավորված է Փորձաքրեագիտական ՊՈԱԿ–ին հատկացված միջոցներով, փորձաքննություն նշանակելու որոշումների մեծ քանակով։ Ընդհանուր 2025 թվականի բյուջեն կազմել է 20.6 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ կատարվել է 19.2 մլրդ դրամի ծախս»,– ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով` 2024 թվականի համեմատ ՔԿ ծախսերն աճել են 14 տոկոսով կամ 2.4 մլրդ դրամով։