https://arm.sputniknews.ru/20260610/erevani-grete-bvolvor-yntrateghamaserum-ardjunqneri-verahashvark-e-sksvel-kyh-nakhagah-103325270.html
Երևանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում արդյունքների վերահաշվարկ է սկսվել. ԿԸՀ նախագահ
Երևանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում արդյունքների վերահաշվարկ է սկսվել. ԿԸՀ նախագահ
Sputnik Արմենիա
Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ գործընթացը մեկնարկել է պատգամավորի թեկնածուի դիմումի հիման վրա, և հանձնաժողովը որոշել է ընդառաջել դրան։ 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T12:36+0400
2026-06-10T12:36+0400
2026-06-10T12:37+0400
վահագն հովակիմյան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ազգային ժողովի ընտրություններ
երևան
վերահաշվարկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103324314_0:0:1756:989_1920x0_80_0_0_756f88f9996dd3cbfc5a569d952b9b9b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Երևանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։«Որովհետև «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածուն այդպես է ներկայացրել։ Իսկ մեր մոտեցումն այն է, որ անկախ դիմումի հետ կապված խնդիրներից՝ վերահաշվարկն իրականացվի»,– ասաց նա։Վահագն Հովակիմյանը պարզաբանեց, որ թեկնածուների ներկայացրած դիմումների մեծ մասը իրավական առումով պատշաճ ձևակերպված չի եղել, սակայն հանձնաժողովները ընդառաջել են։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103324314_219:0:1538:989_1920x0_80_0_0_1e7f123fd6709c7cf0466430641efd90.jpg.webp
վահագն հովակիմյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ, երևան, վերահաշվարկ
վահագն հովակիմյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ, երևան, վերահաշվարկ
Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ գործընթացը մեկնարկել է պատգամավորի թեկնածուի դիմումի հիման վրա, և հանձնաժողովը որոշել է ընդառաջել դրան։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Երևանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների վերահաշվարկ է։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Որովհետև «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածուն այդպես է ներկայացրել։ Իսկ մեր մոտեցումն այն է, որ անկախ դիմումի հետ կապված խնդիրներից՝ վերահաշվարկն իրականացվի»,– ասաց նա։
Վահագն Հովակիմյանը պարզաբանեց, որ թեկնածուների ներկայացրած դիմումների մեծ մասը իրավական առումով պատշաճ ձևակերպված չի եղել, սակայն հանձնաժողովները ընդառաջել են։
«Վերահաշվարկի դիմումներից քչերն են, որ եղել են պատշաճ ներկայացված, օրինակ՝ ԿԸՀ–ն են ներկայացրել, բայց ընտրատարածքային հանձնաժողով պետք է ներկայացնեին և այլն, կամ ընտրատարածքային հանձնաժողովին թեկնածուն ներկայացրել է բոլոր ընտրատեղամասերի վերահաշվարկի համար, որի իրավունքը չուներ, քանի որ պետք է ներկայացներ այնտեղ, որտեղ արդյունքների ամփոփմանը ներկա է եղել։ Բայց մոտեցումը եղել է այն, որ այն տեղամասերում, որտեղ կուսակցությունները ցանկանում են, որ վերահաշվարկ լինի, ընտրատարածքային հանձնաժողովներն իրենց նախաձեռնությամբ վերահաշվարկ են իրականացնում։ Այսինքն՝ դիմումը պատշաճ չի եղել ու մերժվել է, բայց սեփական նախաձեռնությամբ ընտրատարածքայինը վերահաշվարկ է սկսել»,–մանրամասնեց ԿԸՀ նախագահը։