Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք. Աբբաս Արաղչի

Իրանի զինված ուժերի ռազմական հրամանատարության «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել է, որ ի պատասխան ԱՄՆ-ի հարվածների՝ իրանական բանակը հարձակվել է տարածաշրջանում ամերիկյան մի քանի բազաների վրա։ Այս մասին հայտնել է «Press TV» հեռուստաալիքը:

«Ի պատասխան ագրեսիայի՝ տարածաշրջանում ԱՄՆ մի քանի բազաներ հզոր հարձակման են ենթարկվել Իսլամական Հանրապետության հերոսական բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի քաջարի մարտիկների կողմից»,- նշել է հեռուստաալիքը։

«ԱՄՆ բանակը պետք է իմանա, որ եթե կրկնի որևէ ագրեսիա Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, ապա տարածաշրջանի ընտրված թիրախներին կհասցվեն ավելի լուրջ և ընդգրկուն հարվածներ»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելի ուշ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին գրառում է արել՝ դիմելով ԱՄՆ զինվորականներին. «Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք։ Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաս մնալ»:

Leave a comment