Իրանի տարածքի մոտ գտնվող օտարերկրյա ուժերը մշտական վտանգի տակ են սեփական մարդկային սխալների պատճառով

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին օտարերկրյա զինվորականներին կոչ է արել լքել Իրանի սահմաններին մոտ գտնվող տարածքները, որպեսզի «պատահական միջադեպերի» կամ խաչաձև կրակի զոհ չդառնան։

«Իրանի տարածքի մոտ գտնվող օտարերկրյա ուժերը մշտական վտանգի տակ են սեփական մարդկային սխալների պատճառով»,-գրել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել էր.

«Նախորդ գիշեր Իրանը խոցել է մեր բարձր տեխնոլոգիական Apache ուղղաթիռներից մեկը, որը պարեկություն էր իրականացնում Հորմուզի նեղուցի շրջանում։ Ուղղաթիռի 2 օդաչուները չեն տուժել։

Վաշինգտոնը ստիպված կլինի պատասխանել»։

yerkir.am

Leave a comment