«Բենֆիկան» հայտնել է՝ որքան գումար է «Ռեալը» վճարել Մոուրինյուի տեղափոխության համար

Լիսաբոնի «Բենֆիկան» պաշտոնապես հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն տեղափոխվում է Մադրիդի «Ռեալ»։

Պորտուգալական ակումբի հաղորդագրության մեջ նշված է, որ «Արքայական ակումբը» վճարել է 63-ամյա մասնագետի պայմանագրում նշված հրաժարագինը, որը կազմում է 15 միլիոն եվրո։

Պորտուգալացի մարզիչը «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականներին՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր։ Մադրիդյան ակումբից հեռանալուց հետո պորտուգալացին աշխատել է «Չելսիում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Տոտենհեմում», «Ռոմայում», «Ֆեներբահչեում», իսկ «Բենֆիկա» վերադարձել է 2025թ․ սեպտեմբերին։

Leave a comment