Զախարովա․ Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշմամբ

Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշմամբ և Արևմուտքի միջամտությամբ։ Այդ մասին Sputnik ռադիոյի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«[Հայաստանում] ընտրություններն ուղեկցվել են իշխանությունների կողմից ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշմամբ», — ասել է նա։ Զախարովան նաև նշել է, որ դրանք անցկացվել են «Արևմուտքի աննախադեպ միջամտության» պայմաններում։

Leave a comment