ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik

Հայաստանն ու Ադրբեջանը ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի տարածքում դեռևս չեն ավարտել սահմանային ցանկապատի շինարարությունը։ Այս մասին Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։

«Ներքին Ոսկեպարի` հարցման մեջ նշված կոորդինատներով սահմանային հատվածում փշալարային արգելափակոցներ կառուցելու նպատակով իրականացվում են համապատասխան աշխատանքներ»,- հայտնել են ԱԱԾ-ից։

Քարտեզի վրա կարմիր գծով նշված է Բաղանիս և Ոսկեպար գյուղերի մոտակայքում սահմանագծման արդյունքում կառուցված ցանկապատը, նարնջագույնով` մի քանի հարյուր մետրանոց այն հատվածը, որտեղ ցանկապատ դեռ չի կառուցվել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Leave a comment