Առջևում բեկումնային զարգացումներ կլինեն․ Դավիթ Անանյանը՝ իրենց քայլերի մասին

https://arm.sputniknews.ru/20260610/arjevum-bekumnajin-zargacumner-klinen-davit-ananjany-irenc-qajleri-masin-103318413.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/09/94419676_179:0:1600:1066_1920x0_80_0_0_22269147c1d30b85aa750b8a5ead2620.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«միասնության թևեր» նախաձեռնություն, ազգային ժողովի ընտրություններ

«միասնության թևեր» նախաձեռնություն, ազգային ժողովի ընտրություններ

Հայաստանում իրավիճակը դեռևս հեռու է հանգուցալուծումից։ Առջևում լինելու են ծանր, վճռորոշ և, հնարավոր է` բեկումնային զարգացումներ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության թևեր» կուսակցությունը` անդրադառնալով հետընտրական պրոցեսներին։

«Մեր հարաբերական լռությունը ո՛չ դադար է, ո՛չ նահանջ։ Սա այն փուլն է, երբ ամենակարևոր որոշումներն ու ամենաինտենսիվ աշխատանքը կատարվում են հրապարակային աղմուկից դուրս»,–գրել է կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը։

Նա տեղեկացրել է, որ այս պահին կենտրոնացած են ընտրական գործընթացների հետ կապված իրավական և քաղաքական լրջագույն աշխատանքների վրա՝ Երևանում և մի շարք մարզային ընտրատարածքներում վերահաշվարկներից մինչև առաջիկա զարգացումների բոլոր հնարավոր սցենարների գնահատում։

«Իսկ առաջիկա քաղաքական գործընթացներում մեր դերակատարումը պայմանավորված է լինելու ոչ միայն մեր քայլերով, այլև երկրում սպասվող ընդհանուր քաղաքական զարգացումներով։ Հետևաբար, այս փուլում առավել քան երբևէ անհրաժեշտ են սառնասրտություն, ներքին ամրություն, կազմակերպվածություն և պատրաստակամություն՝ պայքարի ցանկացած սցենարի համար»,–գրել է Անանյանը` հավելելով, որ պայքարը շարունակվում է։

Leave a comment