Աշխարհի առաջին տվյալների մշակման ստորջրյա կենտրոնը սկսել է գործել Չինաստանի արևելքում

Բաժանորդագրվել

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս նախագծում արված ընդհանուր ներդրումը կազմել է 1.6 մլրդ յուան ​​(236.3 մլն դոլար)։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Քամու էներգիայով աշխատող աշխարհի առաջին տվյալների մշակման ստորջրյա կենտրոնը սկսել է գործել Չինաստանի արևելքում՝ Շանհայի մոտ գտնվող ջրատարածքում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Դիտան» թերթին։

2025 թվականի հոկտեմբերի վերջին «China Daily» թերթը հայտնել էր, որ տվյալների մշակման ստորջրյա կենտրոնի շինարարությունն ավարտվել է։

«Շանհայի Լինգանի շրջանում ծովային քամուց ստացված էներգետիկայի նախագծի հարակից ջրատարածքում շահագործման է հանձնվել աշխարհի առաջին տվյալների մշակման ստորջրյա կենտրոնը, որը անմիջականորեն միացված է ծովային քամու էլեկտրակայանին», – հաղորդում է թերթը։

«Դիտանի» փոխանցմամբ՝ այս նախագծի ընդհանուր ներդրումը կազմել է 1.6 մլրդ յուան ​​(236.3 մլն դոլար)։ Դրա ընդհանուր նախագծային հզորությունը 24 մեգավատ է, իսկ ցուցադրական նախագծի առաջին հերթի հզորությունը` 2.3 մեգավատ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տվյալների մշակման ավանդական ցամաքային կենտրոնների համեմատ, ստորջրյա կենտրոնը կօգտագործի կանաչ էներգիայի ավելի քան 95%–ը։

2014 թվականին ամերիկյան Microsoft ընկերությունը սկսեց աշխատանքները Natick տվյալների սեփական ստորջրյա կենտրոնի նախագծի վրա։ Սակայն 2024 թվականին ընկերությունը հաստատեց, որ դադարեցրել է աշխատանքները 2018 թվականի միջադեպից հետո, երբ Շոտլանդիայի ափերի մոտ խորտակվեց 855 սերվեր ունեցող տվյալների մշակման կենտրոնը։

Leave a comment