ԱՄՆ-ն կերպով կտեղեկացնի ՌԴ-ին Զելենսկու հետ զրույցի մասին, եթե նորություններ լինեն․ Պեսկով

https://arm.sputniknews.ru/20260609/amn-n-kerpvov-kteghekacni-rd-in-zelensku-het-zrujci-masin-ete-nvorutjunner-linen-peskvov-103295039.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103294437_177:0:1302:844_1920x0_80_0_0_eb0cd2544266f41e2b59073a3559fd9a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դմիտրի պեսկով, ամն, ռուսաստան, ուկրաինա

դմիտրի պեսկով, ամն, ռուսաստան, ուկրաինա

Բաժանորդագրվել

Պեսկովը նաև մեկնաբանել է Ուիտկոֆի և Քուշների Ռուսաստան այցի հնարավորությունը:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Մոսկվան դեռ Վաշինգտոնից տեղեկատվություն չի ստացել Վլադիմիր Զելենսկու՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ հեռախոսազրույցի բովանդակության մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը Ռուսաստանին ներկայացրել է այդ շփումների մանրամասները, Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ նման տեղեկատվություն դեռ չի ստացվել:

«Դա հենց նոր էր, դեռ չեն հասցրել», — ասել է Պեսկովը:

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ եթե զրույցի ընթացքում քննարկվել են նոր առաջարկներ կամ նախաձեռնություններ, որոնք պետք է հայտնվեն ռուսական կողմին՝ ամերիկացի բանակցողները օպերատիվ կերպով կտեղեկացնեն Մոսկվային:

«Եթե այնտեղ ինչ-որ բովանդակային բան կա, ինչ-որ նորություններ, որոնք պետք է փոխանցել մեզ, ապա, իհարկե, ամերիկացի բանակցողները դա կանեն շատ օպերատիվ», — հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, վկայակոչելով աղբյուրին, հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ:

Պեսկովը նաև մեկնաբանել է Ուիտկոֆի և Քուշների Ռուսաստան այցի հնարավորությունը: Նրա խոսքով՝ նման այցի կոնկրետ համաձայնեցված ժամկետներ դեռ չկան, սակայն Մոսկվան պատրաստ է ցանկացած պահի ընդունել ամերիկյան ներկայացուցիչներին:

«Մեզ մոտ ժամանելու ստույգ ամսաթիվ դեռ չկա, բայց, բնականաբար, մենք ցանկացած պահի ուրախ կլինենք նրանց տեսնել այստեղ՝ Ռուսաստանում», – ասել է նա:

Leave a comment