Լրացուցիչ քննություն՝ «Անգլերեն» առարկայից հունվարի 31-ի միասնական քննությանը մասնակցած դիմորդների համար. ԿԳՄՍՆ

Հունվարի 31-ին «Անգլերեն» առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմորդների համար Գնահատման և թեստավորման կենտրոնը մարտի 1-ին կազմակերպում է լրացուցիչ քննություն: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայտագրվելու համար դիմորդները պետք է մուտք գործեն dimord.am կայքի իրենց անձնական էջ և սեղմելով «Վերահանձնել» կոճակը՝ ներկայացնեն լրացուցիչ քննությանը մասնակցելու հայտ։ Հաջորդաբար, Գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդի էլեկտրոնային հասցեին կուղարկի վերահանձնմանը մասնակցելու հաստատումը, իսկ քննությունից 3 օր առաջ դիմորդն էլ.փոստի միջոցով կստանա անցաթուղթը, որտեղ նշված կլինեն քննության վայրը և ժամը։ Հայտագրման գործընթացը կսկսվի փետրվարի 8-ին՝ ժամը 12:00-ին, և կավարտվի փետրվարի 12-ին՝ ժամը 23:00-ին:

Նախկինում դիմորդի ներկայացված բոլոր տվյալները պահպանված են համակարգում, և դրանք կրկնակի ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Լրացուցիչ քննության արդյունքների ամփոփումից հետո ընդունելության մրցույթի համար կպահպանվի առավել բարձր միավորը։

 

Leave a comment