Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել է ռազմավարական գործընկերությունը

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել է ռազմավարական գործընկերությունը

Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Միխաելա Դոցովան Սոֆիայում հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հ. Մարտին ՄաքԴաուելի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է  Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին հայտնել է Բուլղարիայի խորհրդարանի մամուլի կենտրոնը:

ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ քննարկվել են բուլղարա-ամերիկյան ռազմավարական գործընկերության հիմնական ոլորտները: Կողմերը վերահաստատել են իրենց համատեղ ձգտումը՝ երկու երկրների շահերից ելնելով շարունակել փոխշահավետ համագործակցությունը։

Դոցովան նշել է, որ որպես ռազմավարական գործընկերներ և մտերիմ դաշնակիցներ, Բուլղարիան և ԱՄՆ-ն ջանքեր են գործադրում խթանելու երկկողմ հարաբերությունների աճը և ակտիվորեն համագործակցելու համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ Բուլղարիայի զինված ուժերի արդիականացման, էներգետիկայի դիվերսիֆիկացման, առևտրի և ներդրումների, գիտության ու տեխնոլոգիաների ասպետկներում, ինչպես նաև անձնական շփումներում։

«Բուլղարիան զգալի ներուժ ունի նորարարությունների, նոր տեխնոլոգիաների և արհեստական ​​բանականության ոլորտում, և սրանք խոստումնալից ոլորտներ են ԱՄՆ-ի հետ ավելի սերտ փոխգործակցության և ներդրումային համագործակցության համար», – ընդգծել է Դոցովան:

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Leave a comment