ՔՊ–ն փորձում է մտնել մի կառույց, որն արձանագրել է՝ ՀՀ–ում քաղբանտարկյալներ կան. Մամիջանյան

https://arm.sputniknews.ru/20260609/qpn-pvordzum-e-mtnel-mi-karujc-vorn-ardzanagrel-e-hhum-qaghbantarkjalner-kan-mamijanjan-103301016.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28551799_85:0:1509:1068_1920x0_80_0_0_b68121d109e617408e9dbb8b784c9b0d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայկ մամիջանյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), եվրոպական ժողովրդական կուսակցություն

հայկ մամիջանյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), եվրոպական ժողովրդական կուսակցություն

Բաժանորդագրվել

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծել է, որ ԵԺԿ–ի գաղափարական հենքը մարդու իրավունքներն են, քրիստոնյա ավանդական արժեքներն են, որոնց հետ ՀՀ–ում իշխող կուսակցությունը, նրա համոզմամբ, ոչ մի կապ չունի։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրը» փորձում է մտնել մի կառույց, որն արձանագրել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ. Sputnik Արմենիային ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը` մեկնաբանելով իշխող կուսակցությա ձգտումը միանալու Եվրոպական ժողովրդական կուսակցությանը։
Եվրոպական Euractiv պարբերականը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարում իր ղեկավարած կուսակցության` ԵԺԿ–ին անդամակցելու հարցի շուրջ։
Ըստ աղբյուրի` Փաշինյանը հետաքրքրություն է հայտնել, և չի բացառում, որ տարվեվերջին համաեվրոպական քաղաքական միավորումը հաստատի ՔՊ–ի անդամակցությունը։

Մամիջանյանը հիշեցնում է, որ 2023թ–ին ԵԺԿ քաղաքական ասամբլեան հրատապ բանաձև էր ընդունել երկրներին՝ կոչ անելով ազատ արձակել քաղբանտարկյալներին: Հայաստանին առնչվող դրվագում անդրադարձ էր արվում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։

«Այսինքն՝ հիմա ՔՊ–ն ամեն ինչ անում է, որպեսզի դառնա մի կառույցի անդամ, որը համարում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, և որը, մասնավորապես, անվանական նշել էր Արմեն Աշոտյանի քաղբանտարկյալ լինելու փաստը։ Սա, կարծում եմ, ուշագրավ և հետաքրքրական արձանագրում է, թե ինչ կլինի հետագայում, ցույց կտա ժամանակը, և մենք, բնականաբար, ակտիվ դերակատարում կունենանք այդտեղ, նույնը, կարծում եմ, Հայաստանից ԵԺԿ մյուս անդամ կուսակցությունը`«Ժառանգությունը»»,– ասում է Մամիջանյանը։

2015թ–ին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ԵԺԿ-ն նաև Ցեղասպանության մասին բանաձև էր ընդունել, որը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի գնահատմամբ, մեծ ազդեցություն է ունեցել եվրոպական մի շարք երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Այս ամենը, Մամիջանյանի խոսքով, նաև ԵԺԿ հայաստանյան անդամ կուսակցությունների աշխատանքի արդյունք է։

«ՔՊ–ի դեպքում այդպես չի լինելու, ՔՊ–ն չի օգտագործելու կուսակցական դիվանագիտությունը պետության համար, օգտագործելու է կուսակցական դիվանագիտությունը իրենց նեղ շահերը առաջ մղելու համար։ Գործիքը ինքնին լավ գործիք է, պարզապես ՔՊ–ն այն օգտագործելու է բացառապես իրենց լեգիտիմացնելու, եվրոպացիներին խաբելու նպատակով։ Այսինքն՝ ևս 1 փորձ են կատարում հավելյալ ստի ևս 1 խողովակ ունենալու»,– կարծում է Մամիջանյանը։

Պատգամավորը նաև ընդգծում է, որ ԵԺԿ–ի գաղափարական հենքը մարդու իրավունքներն են, քրիստոնյա ժողովրդավարական, ազատական, պահպանողական, ավանդական արժեքները, որոնց հետ ՀՀ–ում իշխող կուսակցությունը, նրա համոզմամբ, ոչ մի կապ չունի։

Ընդդիմադիր պատգամավորը շեշտում է, որ ՔՊ–ն վաղուց է փորձեր կատարում դառնալ տարբեր եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ, իսկ ԵԺԿ–ին անդամակցելու ակտիվ փորձերը, նրա խոսքով, արդեն մի քանի տարվա պատմություն ունեն։

«Ես չէի ցանկանա և իրավունք էլ չունեմ բացահայտել, թե այդ ընթացքում Հանրապետականը ինչ է արել, որպեսզի մեր եվրոպացի գործընկերներին ցույց տա ՔՊ իրական դեմքը` թե՛ ժողովրդավարության և թե՛ գաղափարական տեսանկյունից, բայց, համենայնդեպս, դա մեզ հաջողվել է, ինչպես տեսնում եք, մինչ օրս։ Թե ինչ կլինի ապագայում, դժվար է կանխատեսել»,– նշում է ընդդիմադիր պատգամավորը։

ՔՊ–ի այդ փորձերի մասին 2 տարի առաջ դատարանում հայտարարել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ասելով. «ՔՊ–ն ձգտում է ԵԺԿ–ում անդամ դառնալ, ու եթե չթողնեք, որ ես գնամ, ապա կզրկեք այդ կառույցում այլընտրանքային կարծիք հնչեցնելուց, հայ ժողովրդի շահերը ճիշտ ներկայացնելուց»։

2024թ–ի փետրվարի 24-ին դատարանը թույլ չէր տվել Արմեն Աշոտյանին մարտի 6–ին մեկնել Բուխարեստ` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին։

Նշենք, որ ՀՀԿ–ն և Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը ԵԺԿ-ին անդամակցում են 2012թ–ից։ Գրեթե միաժամանակ ԵԺԿ անդամակցություն էր ստացել նաև Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Օրինաց երկիր» կուսակցությունը, որն այսօր ՀՀ–ում ակտիվ գործունեություն չի ծավալում։

Նույն 2012թ–ին ԵԺԿ–ն մերժել էր «Բարգավաճ Հայաստանի» անդամակցության հայտը։

Leave a comment