Հայաստան-Մոլդովա․ ընկերական խաղ՝ ընկերական հաշիվ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել է Մոլդովայի ընտրանու հետ ընկերական հանդիպումը: 89-րդ րոպեին մեր թիմին առաջ է մղել Արթուր Սերոբյանը: 22-ամյա ֆուտբոլիստը խփել է առաջին գոլն ընտրանու կազմում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։
Ավելացված ժամանակի առաջին րոպեին մրցակցից պատասխան գնդակը հեղինակել է Վիկտոր Բոգաչյուկը:
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերին՝ Ազգերի լիգայում ընդունելով Լատվիայի հավաքականին: