Թրամփն ու Արաղչին ուղղաթիռի միջադեպից հետո փոխադարձ ուղերձներով են հանդես եկել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախորդ գիշեր Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ, որը պարեկություն էր իրականացնում Հորմուզի նեղուցի շրջանում։
▫️Թրամփի խոսքով՝ ուղղաթիռում գտնվող երկու օդաչուները չեն տուժել, սակայն անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն պետք է արձագանքի այդ հարձակմանը։
Ի պատասխան՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել Իրանի սահմանների մերձակայքում գտնվող օտարերկրյա ուժերին հնարավորինս շուտ հեռանալ տարածաշրջանից։
«Ռիսկերը նվազեցնելու լավագույն տարբերակը օտար ուժերի համար հնարավորինս շուտ հեռանալն է։ Իրանը նախընտրում է դիվանագիտության լեզուն, սակայն մենք նաև այլ լեզուների ևս տիրապետում ենք»,- գրել է Արաղչին X-ի իր էջում։