Ուկրաինան պետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ․ Զելենսկի
Ուկրաինան պետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ, այս մասին հայտարարել է նախագահ Զելենսկին։
«Ինչպես մեր գործընկերներից մեկն ասաց այսօր մեր հանդիպման ժամանակ, Եվրոպան չի կարող պաշտպանվել առանց Ուկրաինայի։ Իսկ դա նշանակում է, որ Ուկրաինան պետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ»,-նշել է նա։