«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել

Աֆղանստանի գերագույն առաջնորդ, «Թալիբան» շարժման ղեկավար մոլլա Հայբաթուլլահ Ախունդզադան հրաման է տվել, որով արգելվում է խմբի անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել: Այս մասին հայտնում է Afghanistan International-ը, գրում էMeduza-ն։

Նշվում է, որ հրամանը խախտողները կուղարկվեն ռազմական դատարաններ: Ինչ է նրանց սպասվում, չի հաղորդվում։

Ստեղծվել է նաև հատուկ ցուցակ, որը պարունակում է սմարթֆոն օգտագործելու իրավունքից զրկված յուրաքանչյուր անձի անունը, պաշտոնը, ծառայության վայրը, բջջային օպերատորը և հեռախոսահամարը: Kabul Now-ն պնդում է, որ հրամանագրի հրապարակումից հետո սոցիալական ցանցերում սկսել է շրջանառվել տեսանյութ, որտեղ «Թալիբան»-ի անդամը ոչնչացնում է իր սմարթֆոնը:

Ավելին, Կրթության նախարարությունը հրաման է տվել, որով արգելվում է ուսանողներին սմարթֆոններ բերել ուսումնական հաստատություններ։ Չի հաղորդվում, թե որն է այս հրամանների պատճառը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment