«Երկիր Մեդիա» ՀԸ տնօրեն Արտակ Սարգսյանը գրում է.
«Ինչ էլ որոշեք, ձեզ հետ ենք
Ինչքան հետևում եմ ընտրական, հետընտրական գործընթացներին և կարծիքներին, այնքան համոզվում եմ` ընտրությունում հաղթել է նկարիչությունն ու վարչական ռեսուրսը։ Հիմա մնում է պատասխանել մեկ գլխավոր հարցի` վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները, և դրանից բխող բազմաթիվ ենթահարցերի։
Ընդդիմության պայքարի բնագիծը կարող է կազմակերպվել և՛ խորհրդարանում, և՛ դրանից դուրս։
Այս հարցը պետք է որոշեն նախ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը` միասնաբար` հաշվի առնելով բազմաբնույթ իրողությունները. և ինչ էլ որոշեն, պետք է զորավիգ կանգնել և չլքել պայքարի ճակատը։ Որոշումը հեշտ չէ, ավելի դժվար է, քան 2021-ին։ Եվ աննախանձելի է լինելու ԱԺ գնացող մեր ընկերների վիճակը։ Ինչ էլ որոշեք, ձեզ հետ ենք»։