https://arm.sputniknews.ru/20260609/amerikaci-divanagety-sjuniqum-e-ushadrutjun-kentrvonum-trippn-e-ev-energetikan-103306943.html
Ամերիկացի դիվանագետը Սյունիքում է. ուշադրություն կենտրոնում TRIPP–ն է և էներգետիկան
Ամերիկացի դիվանագետը Սյունիքում է. ուշադրություն կենտրոնում TRIPP–ն է և էներգետիկան
Sputnik Արմենիա
Դեյվիդ Ալենը պատրաստվում է հնարավոր նոր ծրագրեր քննարկել Գորիսում։ 09.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-09T20:03+0400
2026-06-09T20:03+0400
2026-06-09T20:05+0400
հայաստան
սյունիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103305926_0:0:2048:1153_1920x0_80_0_0_447e3e25c58c103b4b3eb163f1e5127a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը` նշելով, որ այցի նպատակն է տեղում ընդգծել և ամրապնդել հայ-ամերիկյան բազմաոլորտ գործընկերությունը։Ըստ դեսպանության հաղորդագրության` Դեյվիդ Ալենը պետք է հանդիպումներ ունենա ինչպես տեղական իշխանությունների, այնպես էլ ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների, «Խաղաղության կորպուսի» կամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետՆա այցելելու է նաև Մեղրիի սահմանային հատված՝ ընթացիկ համագործակցության մասին ավելին իմանալու (այստեղով պետք է անցնի «Թրամփի ուղին». Խմբ.):Ամերիկացի դիվանագետը Գորիսում այցելելու է «ՔոնթուրԳլոբալ» ընկերության գրասենյակ (այս ընկերությանն է պատկանում «Որոտանի կասկադ ՀԷԿ»–ը. խմբ), որտեղ, ըստ դեսպանության, օրակարգային կլինեն էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցերն ու հնարավոր նոր ծրագրերը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103305926_0:0:1822:1366_1920x0_80_0_0_5b10984af5ffed14e78db480f340d201.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սյունիք
20:03 09.06.2026 (Թարմացված է: 20:05 09.06.2026)
Բաժանորդագրվել
Դեյվիդ Ալենը պատրաստվում է հնարավոր նոր ծրագրեր քննարկել Գորիսում։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է ՀՀ–ում
ԱՄՆ դեսպանությունը` նշելով, որ այցի նպատակն է տեղում ընդգծել և ամրապնդել հայ-ամերիկյան բազմաոլորտ գործընկերությունը։
Ըստ դեսպանության հաղորդագրության` Դեյվիդ Ալենը պետք է հանդիպումներ ունենա ինչպես տեղական իշխանությունների, այնպես էլ ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների, «Խաղաղության կորպուսի» կամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
Նա այցելելու է նաև Մեղրիի սահմանային հատված՝ ընթացիկ համագործակցության մասին ավելին իմանալու (այստեղով պետք է անցնի «Թրամփի ուղին». Խմբ.):
Ամերիկացի դիվանագետը Գորիսում այցելելու է «ՔոնթուրԳլոբալ» ընկերության գրասենյակ (այս ընկերությանն է պատկանում «Որոտանի կասկադ ՀԷԿ»–ը. խմբ), որտեղ, ըստ դեսպանության, օրակարգային կլինեն էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցերն ու հնարավոր նոր ծրագրերը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին
հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։