Արդեն 20 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանը հրաժարվում է բուժզննումից. պաշտպան

https://arm.sputniknews.ru/20260609/arden-20-or-hacaduli-mej-gtnvvogh-artur-osipjany-hrazharvum-e-buzhznnumic-pashtpan-103301789.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102422123_42:0:625:437_1920x0_80_0_0_f905963c2195f195836944be0002d1df.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հացադուլ, բժիշկ, պաշտպան, արթուր օսիպյան, նիկոլ փաշինյան, արցախ

հացադուլ, բժիշկ, պաշտպան, արթուր օսիպյան, նիկոլ փաշինյան, արցախ

Բաժանորդագրվել

Դավիթ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ եվրոպական օրենքների համաձայն` հացադուլ հայտարարած կալանավորը նաև բուժառուի կարգավիճակ է ունենում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որն արդեն 20 օր է` հացադուլի մեջ է, ի նշան բողոքի հրաժարվում է բժշկական զննությունից, սակայն նրա մոտ արդեն սկսվում են առողջական խնդիրներ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը։

«Օսիպյանը նաև անցած շաբաթ է հրաժարվել բժշկական զննությունից։ Բժշկական զննություն չի նշանակում, որ գան, քաշը ստուգեն, այլ պետք է լինի բժշկական համալիր հետազոտություն։ Երբ կալանավորը հացադուլ է սկսում, եվրոպական օրենքների համաձայն` նա, բացի կալանավոր լինելուց, նաև բուժառու է դառնում, քանի որ կյանքի և առողջության համար վտանգ է լինում։ Արդեն 22 օր ընդհանրապես հաց չի կերել, իսկ դա ամեն մեկի մոտ մի ձև է արտացոլվում, օրինակ՝ մարդ կա, որ այդքան չի էլ կարող դիմանալ»,– ասաց Հովհաննիսյանը։

Փաստաբանի խոսքով՝ երկու օր առաջ է տեսել Օսիպյանին ու նրա մոտ արդեն իսկ սկսվել էր թուլություն, գլխապտույտներ և այլն։ Ինչ վերաբերում է փաստին, որ մի խումբ անձանց կողմից Արթուր Օսիպյանի համար անձնական երաշխավորություն է ստորագրվել, որպեսզի փոխվի խափանման միջոցը, Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ վերաքննիչ դատարան խափանման միջոցի վերանայման հատուկ բողոք են ներկայացրել։

«Կալանավորումից 4 օր հետո բողոքը ներկայացրել ենք, սակայն դեռևս դատական նիստի նշանակման օր չունենք»,– շարունակեց փաստաբանը։

Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվեց Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։
Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Նույն օրը Օսիպյանը հացադուլ է հայտարարել։

Leave a comment