Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը հեռացել է «Ակրոնից», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
24-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով էր հանդես գալիս ռուսական ակումբում, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է հունգարական «Ֆերենցվարոշին»։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Սևիկյանը մասնակցել է 13 խաղի ու կատարել 1 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը 1 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։
Այս օրերին Էդգար Սևիկյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է։