ԱՄՆ–ն ձգտում է սադրիչ բանաձևի ընդունման հասնել. Իրանի մշտական ներկայացուցչություն

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Իրանը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում հայտարարել էր միջուկային օբյեկտների նկատմամբ հարձակումների և սպառնալիքների անվերապահ արգելքի անհրաժեշտության մասին:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն ձգտում է հասնել նրան, որ ՄԱԳԱՏԷ-ում սադրիչ բանաձև ընդունվի։ Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Իրանի մշտական ներկայացուցչությունը:

«ԱՄՆ-ն ձգտում է հասնել Կառավարիչների խորհրդի կողմից անհարկի և սադրիչ բանաձևի ընդունման, որը նաև սեփական ագրեսիայի հետևանքով առաջացած ավերածությունների չափերի ստուգում է նախատեսում», – ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Х սոցցանցում։

Ավելի վաղ Իրանը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում հայտարարել էր միջուկային օբյեկտների նկատմամբ հարձակումների և սպառնալիքների անվերապահ արգելքի անհրաժեշտության մասին:

ԱՄՆ–ն պարբերաբար հայտարարում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ստանա և Թեհրանից պահանջելում է գործարք կնքելու համար հրաժարվել իր միջուկային ծրագրից: Ի պատասխան Իրանը հայտարարում է, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չի ունեցել և չունի։ Դրա հետ մեկտեղ Իրանը պնդում է խաղաղ ատոմ ունենալու իր իրավունքը։

Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել 2–3 օր հետո. Թրամփ

Leave a comment