«Հայաստան» դաշինքը մանդատները վերցնել-չվերցնելու հարցով խորհրդակցություններ կանցկացնի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը դեռ վերջնական որոշում չունի՝ մանդատները վերցնել-չվերցնելու հարցում և խորհրակցություններ կանցկացնի ընդդիմադիր գործընկերների հետ։

Անդրադառնալով մանդատները վերցնելու հարցին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Սաղաթելյանը նշել է, որ պատասխանը պարզ կլինի մի քանի հարցի պատասխաններն ունենալուց հետո. «Նաև այդ հարցով համապատասխան խորհրդակցություններ կանցկացնենք ընդդիմադիր գործընկեր ուժերի հետ. այդ որոշումը պետք է լինի միասնական»։ Սաղաթելյանը պնդել է, որ իրենց որոշումները բխելու են ընդհանուր պայքարի տրամաբանությունից։

Սաղաթելյանը նշել է, որ պրոցեսում կարևորում են ԲՀԿ-ի՝ ԱԺ անցողիկ շեմը հաղթահարելու հարցով հստակությունը. «Այստեղ ակնհայտ ապօրինություն է սահմանափակել երրորդ ընդդիմադիր ուժին՝ մտնելու ԱԺ»։

Leave a comment