Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին․ մանրամասնում է Կրեմլի խոսնակը

Քաղաքականություն

09.06.2026 | 14:35

Կրեմլում կսպասեն Հայաստանում անցկացված ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքների հրապարակմանը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կշնորհավորի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, գրում է Ինտերֆաքսը։

«Այստեղ կարևոր է սպասել վերջնական պաշտոնական արդյունքներին։ Գիտեք, կային շատ անհասկանալի կետեր։ Մենք տեսել ենք  բազմաթիվ հաղորդագրություններ խախտումների մասին։ Հետևաբար, մենք, ամեն դեպքում, նախընտրում ենք սպասել պաշտոնական եզրակացություններին»,- ասել է Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment