https://arm.sputniknews.ru/20260609/kremly-ardzanagrum-e-hajastanum-yntrakhakhtumneri-masin-haghvordagrutjunnery-peskvov-103291908.html
Կրեմլը արձանագրում է Հայաստանում ընտրախախտումների մասին հաղորդագրությունները. Պեսկով
Կրեմլը արձանագրում է Հայաստանում ընտրախախտումների մասին հաղորդագրությունները. Պեսկով
Sputnik Արմենիա
Պեսկովը պարզաբանել է, որ քվեարկության ընթացքում Հայաստանից բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրություններ են ստացվել, ուստի պաշտոնական արդյունքները առավել… 09.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-09T14:51+0400
2026-06-09T14:51+0400
2026-06-09T14:52+0400
դմիտրի պեսկով
ազգային ժողովի ընտրություններ
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103290662_0:0:1280:720_1920x0_80_0_0_4f7fec27118a06d4ee1ff22792a60c5d.jpg.webp
Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում ընտրությունների պաշտոնական արդյունքներին, նախքան շնորհավորանքներ ուղարկելը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։«Այնտեղ նման շատ անհասկանալի պահեր կային։ Մենք տեղի ունեցած խախտումների մասին բազմաթիվ հաղորդագրություններ ենք տեսել», – նշել է նա ճեպազրույցի ժամանակ՝ բացատրելով, թե ինչու Կրեմլը չի շտապի շնորհավորել հաղթանակի մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանին։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103290662_298:0:1258:720_1920x0_80_0_0_8e161f5c7e86a0b76f2f47b44b8c66a4.jpg.webp
դմիտրի պեսկով, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, ռուսաստան, видео
դմիտրի պեսկով, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, ռուսաստան, видео
Պեսկովը պարզաբանել է, որ քվեարկության ընթացքում Հայաստանից բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրություններ են ստացվել, ուստի պաշտոնական արդյունքները առավել կարևոր են։
Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում ընտրությունների պաշտոնական արդյունքներին, նախքան շնորհավորանքներ ուղարկելը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այնտեղ նման շատ անհասկանալի պահեր կային։ Մենք տեղի ունեցած խախտումների մասին բազմաթիվ հաղորդագրություններ ենք տեսել», – նշել է նա ճեպազրույցի ժամանակ՝ բացատրելով, թե ինչու Կրեմլը չի շտապի շնորհավորել հաղթանակի մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանին։