Բարձերի մեջ փաթեթավորված Իրանից մուտք գործած 26 կգ բնական մազերի ներմուծում է կանխվել․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)

Խցիկում առկա բարձերի միջից  հայտնաբերվել են 143 կապ բնական մազեր` 26 կգ. քաշով․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ։


ՊԵԿ հաղորդագրության համաձայն, «Ագարակ» մաքսային անցման կետում, ԻԻՀ-ից մուտք գործած բեռնատարի մաքսային զննության արդյունքում, մաքսային ծառայողները  տրանսպորտային միջոցի վարորդի խցիկից հայտնաբերել են չհայտարարագրված բնական մազեր:


Խցիկում առկա բարձերի միջից  հայտնաբերվել են 143 կապ բնական մազեր` 26 կգ. քաշով :


Ոչ օրինական ճանապարհով բնական մազերի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերվածը` առգրավվել: ԻԻՀ քաղաքացու  նկատմամբ Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները կազմել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ համաձայն «Մաքսային կարգավորման մասին օրենքի» 316-րդ հոդվածի հատկանիշներով:


Ըստ ՊԵԿ հաղորդագրության, վերջին շրջանում նմանօրինակ դեպքերն աճել են: Տարեսկզբից մինչև  հունիս ամիսն ընկած հատվածում բացահայտվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված բնական մազերի ներկրման 11 դեպք,  փորձ է արվել ՀՀ պետական սահամանով ներմուծել ընդհանուր 621 կապ` 135.7 կգ բնական մազեր: 

Leave a comment