ԳՇ պետը` բանակում մահվան դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

09.06.2026 | 14:04

Բանակում մահվան դեպքերի համար կանխարգելիչ աշխատանքներ տարվում են. պատկերացրեք՝ մենք Գլխավոր շտաբից այնքան հանձնաժողովներ ենք աշխատեցնում մեր զորքերում, որ դա շատ գնահատելի է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

«Յուրաքանչյուր զինվորի հետ տարվում են անհատական զրույցներ՝ պրոբլեմների ու խնդիրների մեջ մտնելու, ուսումնասիրելու և հրամանատարներին խնդիրներ առաջադրելու համար:

Մենք հրավիրում ենք քաղաքացիական հոգեբանների, մենք Զինված ուժերում զարգացնում ենք հոգեբանական մասնագետների ինստիտուտը, որ աշխատանք տանեն: Բայց ցավոք այդպիսի դեպքեր լինում են, և աշխատանքները զինված ուժերում կատարվել են, կատարվում են»,-ասաց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment