Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին

Քաղաքականություն

09.06.2026 | 13:21

Հունիսի լույս 9-ի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Չոնգար կամրջի վրա, որը բռնակցված Ղրիմը միացնում է Խերսոնի մարզի հետ: Կամուրջը վնասվել է և ժամանակավորապես փակվել երթևեկության համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական Խերսոնի մարզի ղեկավար Վլադիմիր Սալդոն, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ ՀՕՊ համակարգերը կամրջին մոտենալիս խոցել են ավելի քան 20 անօդաչու թռչող սարք: Հարձակմանը մասնակցած անօդաչուների քանակը չի նշվում։

Ուկրաինական ուժերը կամրջին հարվածել էին նաև հունիսի 7-ին: Այնուհետև, անվտանգության նկատառումներից ելնելով, Ղրիմի և Խերսոնի մարզի սահմանին գտնվող Ջանկոյ անցակետով երթևեկությունը ժամանակավորապես փակվել էր։

Մայիսի երկրորդ կեսին ուկրաինական ուժերն ուժեղացրել են Ղրիմ տանող մայրուղիների վրա հարձակումները, ինչը, ի թիվս այլ բաների, հանգեցրել է վառելիքի պակասի թերակղզում: Հունիսի 4-ից Ղրիմում ամբողջությամբ արգելվել է բենզինի վաճառքը կանխիկով: Վառելիքի գնումը, մինչև 20 լիտր՝ մեկ հոգու համար, թույլատրվում է միայն կտրոններով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment