Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակման օրը
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Մինչև ուրբաթ օրը (հունիսի 12) կիրականացնենք վերահաշվարկներ, ճշգրտման փուլերը։ Դրանից հետո կսկսենք վերջնական դիմում-բողոքների գնահատում», – ասաց Հովակիմյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։