Հայաստանը ԵԱՏՄ շուկան էլ ավելի շատ պետք է օգտագործի. Պապոյան

https://arm.sputniknews.ru/20260608/hajastany-eatm-shukan-el-aveli-shat-petq-e-ogtagvortsi-papvojan-103257277.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/18/97212956_37:0:1174:853_1920x0_80_0_0_a255fee72f35fc0161cafa821d04a415.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, տնտեսություն, գևորգ պապոյան

հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, տնտեսություն, գևորգ պապոյան

Բաժանորդագրվել

Նախարարի խոսքով` Հայաստանը շատ կարևոր գործընկեր է ԵԱՏՄ անդամ երկրների համար։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարծում է, որ Հայաստանը ԵԱՏՄ շուկան էլ ավելի շատ պետք է օգտագործի։ Այդ մասին նա ասաց Ազգային ժողովում «2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։

«Մեր խնդիրն է ԵԱՏՄ շուկայում անընդհատ ու ավելի շատ վաճառել, այսինքն` ոչ թե ԵԱՏՄ շուկան պահենք ոնց կա, մյուս շուկաները զարգացնենք, այլ ԵԱՏՄ շուկան պետք է անընդհատ մեծանա և հայկական ծագման ապրանքների վաճառքի ծավալները ԵԱՏՄ շուկայում մեծանան։ ՀՀ–ն ԵԱՏՄ լիիրավ անդամ է, և մենք արդեն իսկ գործարկել ենք բոլոր մեխանիզմները մեր արտադրողների իրավունքները ԵԱՏՄ շուկայում պաշտպանելու, այդ թվում` բարիերների հետ կապված»,– հայտարարեց Պապոյանը։

Նա վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է ԵԱՏՄ–ում աշխատել և պաշտպանել իր իրավունքները միության շրջանակում։

Նախարարի խոսքով` ՀՀ–ն պետք է օգտվի ԵԱՏՄ–ի ընձեռած բոլոր հնարավորություններից այնպես, ինչպես միության անդամ մյուս երկրները. Հայաստանը շատ կարևոր գործընկեր է ԵԱՏՄ անդամ երկրների համար։

Պայմանավորվել ենք ընտրություններից հետո հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան
Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:

Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։

Leave a comment