Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը

Քաղաքականություն

08.06.2026 | 22:34

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները Ստամբուլում կայացած 10-րդ եռակողմ հանդիպումից հետո ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Հռչակագրում կողմերը վերահաստատել են փոխադարձ աջակցությունը միմյանց ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը, ինչպես նաև ընդգծել են տրանսպորտի, էներգետիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորությունը։ Հատուկ ուշադրություն է  դարձվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Հարավային գազային միջանցք խողովակաշարերի դերին Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում, ինչպես նաև Միջին միջանցքի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նշանակությանը։

Կողմերը նշել են տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման կարևորությունը՝ Հարավային Կովկասի ողջ ներուժը բացահայտելու համար, և ընդգծել երեք երկրների դրական դերը այս գործընթացում։

Նրանք նաև բարձր են գնահատել Ադրբեջանի ներդրումը Համաշխարհային քաղաքային ֆորումի (WUF13) անցկացման գործում և աջակցել Թուրքիայի նախագահությանը COP31-ում։

Հանդիպումից հետո որոշում է կայացվել հաջորդ 11-րդ նախարարական հանդիպումն անցկացնել 2027 թվականին Վրաստանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment