https://arm.sputniknews.ru/20260608/irani-nakhagahy-shnvorhavvorel-e-pashinjanin-u-qp-in–103273103.html
Իրանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ու ՔՊ-ին
Իրանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ու ՔՊ-ին
Sputnik Արմենիա
Փեզեշքիանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև ձևավորված դինամիկ և գոհացուցիչ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և զարգանալ։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T22:20+0400
2026-06-08T22:20+0400
2026-06-08T22:20+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
ազգային ժողովի ընտրություններ
նիկոլ փաշինյան
մասուդ փեզեշքիան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92549701_0:87:1670:1026_1920x0_80_0_0_7f4353b9e7b42656545ef81bdb6e33f0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։Տեղեկությունը հայտնում են Իրանում Հայաստանի դեսպանատնից։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/13/92549701_93:0:1577:1113_1920x0_80_0_0_a821b8bfdd51dafe7ed9a1f01da2607d.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ազգային ժողովի ընտրություններ, նիկոլ փաշինյան, մասուդ փեզեշքիան
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ազգային ժողովի ընտրություններ, նիկոլ փաշինյան, մասուդ փեզեշքիան
Փեզեշքիանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև ձևավորված դինամիկ և գոհացուցիչ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և զարգանալ։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Փեզեշքիանը վստահություն է հայտնել, որ նոր շրջանում ևս վերջին տարիներին երկու երկրների միջև ձևավորված դինամիկ և գոհացուցիչ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել և զարգանալ, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդմանը՝ տարածաշրջանի երկրների համագործակցության միջոցով։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը: