ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում մասնակցել է «ԵԱՏՄ երկրների դերը միջազգային ագրոարդյունաբերական շուկաների ձևավորման գործում» թեմայով նիստին՝ ներկայացնելով միության ագրարային ոլորտի զարգացման հիմնական արդյունքներն ու հետագա ինտեգրման առաջնահերթությունները։
«Միության երկրներում գյուղատնտեսական արտադրությունն իրական արտահայտությամբ աճել է գրեթե մեկ երրորդով, փոխադարձ առևտուրը՝ 2,7 անգամ, իսկ արտահանումը՝ 2,5 անգամ։
Եվրասիական տնտեսական միությունը զուտ ներմուծողից վերածվել է պարենամթերքի կայուն զուտ արտահանողի»,-նշել է փոխվարչապետը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով պարենային ինքնաբավության մակարդակին, որը ներկայում կազմում է շուրջ 94 տոկոս։
«ԵԱՏՄ-ն ամբողջությամբ ապահովում է հիմնական պահանջարկը առանցքային ապրանքատեսակների՝ հացահատիկի, մսի, կաթի, շաքարի, բուսայուղերի և ձվի մասով»,-ասել է Օվերչուկը։