24 հնդիկ նավաստիներով նավը ենթարկվել է ԱՄՆ-ի հարձակմանը Օմանի ափերի մոտ

Բաժանորդագրվել

Անձնակազմը SOS ազդանշան է, երբ նավում հրդեհ է բռնկվել։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. 24 հնդիկ նավաստիներով նավը, ենթադրաբար, ենթարկվել է ԱՄՆ զորքերի հարձակմանը Օմանի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով India Today թերթին։

«MT Marivex առևտրային նավը, որի տախտակամածին 24 հնդիկ նավաստի կա, խորտակվում է Օմանի Մասիրա կղզու մոտ, ենթադրաբար՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածի թիրախը դառնալուց հետո», – ասված է պարբերականի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ անձնակազմը SOS ազդանշան է տվել այն բանից հետո, երբ այսօր կեսօրին նավում հրդեհ է բռնկվել։

Հնդկաստանի նավագնացության նախարարության նախնական տվյալներով, որոնք մեջբերում է թերթը, ներկայումս բոլոր հնդիկ նավաստիներն անվտանգ վայրում են։ Գերատեսչությունը համակարգում է իր գործողությունները արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, Հնդկաստանի ռազմածովային ուժերի, ինչպես նաև արտերկրում հնդկական դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։

Leave a comment