Մադրիդի «Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային կաշառելու գործի պատճառով, հաղորդում է AS-ը։
Մադրիդցիները ցանկանում են, որ կատալոնական ակումբին ոչ միայն հեռացնեն եվրագավաթներից, այլև զրկեն 2001-2018 թվականներին նվաճած տիտղոսներից։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Նեգրեյրայի խորհրդատվական ընկերությունները 2001-2018 թվականներին «Բարսելոնայից» 7 միլիոն եվրո է ստացել մրցավարական հաշվետվությունների համար։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում «Բարսելոնան» դարձել էր Իսպանիայի չեմպիոն: