Այսօր կսկսենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբում. Մարթա Կոսը սեղմ ժամկետներում կայցելի Հայաստան


Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առթիվ։


«Շնորհավորում եմ Հայաստանի ընտրություններում Ձեր հաջողության առթիվ։ Ռուսաստանի կողմից լայնածավալ ճնշումների և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալու ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան»,- նշել է Կոսը։


Նա հայտարարել է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կայցելի Հայաստան։


«Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ ուժի մեջ է։ Այսօր մենք նաև կսկսենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբում՝ մեր գործընկերությունը խորացնելու համար»,-նշել է Մարթա Կոսը։

Դիտումների քանակ4

Leave a comment