Հնդկաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին

Քաղաքականություն

08.06.2026 | 16:16

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ»։ Այս մասին ասվում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի X-ում գրառման մեջ։

«Նորացված մանդատը արտացոլում է Հայաստանի ժողովրդի անսասան հավատն ու վստահությունը Ձեր ղեկավարության և տեսլականի նկատմամբ։ Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության ջերմ և պատմական կապերը ավելի խորացնելու համար»,- ասվում է Հնդկաստանի վարչապետի հայտարարությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment