Քաղաքականություն
08.06.2026 | 15:44
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ մեկնաբանություններից, սակայն վստահեցնում է, որ ուշադիր հետևում է դրանց վերաբերյալ տեղեկատվությանը, այդ թվում՝ բազմաթիվ «խախտումների» մասին։
«Ես ձեռնպահ կմնամ որևէ պաշտոնական մեկնաբանություն անելուց, քանի որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքները դեռևս հրապարակված չեն։ Մենք սպասում ենք այդ արդյունքներին»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։
Նա, միաժամանակ, հավելել է՝ «մենք ուշադիր հետևում ենք այս ընտրությունների շուրջ ի հայտ եկող բոլոր հաղորդագրություններին, այդ թվում՝ արձանագրում ընտրությունների ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրությունները»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի