Ավանեսյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությանը

Բաժանորդագրվել

Հավաքականի կազմում կմասնակցեն նաև Անի Ամիրաղյանը, Մարիա Ազիզյանը և Ալինա Սողոմոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության (թենիսի կանանց աշխարհի գավաթ) եվրոպական գոտու 3-րդ ենթախմբի հանդիպումներին։

Ավանեսյանից բացի, տարվա կարևորագույն մրցաշարին Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Անի Ամիրաղյանը, Մարիա Ազիզյանն ու Ալինա Սողոմոնյանը։

Հայաստանի հավաքականի ավագն է Գայանե Մովսիսյանը։ Մրցաշարը տեղի կունենա հունիսի 15-20-ը Սան Մարինոյում։

2024 թվականին մարզական քաղաքացիությունը փոխելուց հետո Ավանեսյանը Հայաստանի կազմում առաջին անգամ ելույթ կունենա Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։

Նշենք, որ Ավանեսյանը համաշխարհային ասպարեզում Հայաստանը ներկայացնող հեռանկարային թենիսիստուհիներից է: 2025 թվականի օգոստոսին նա սոցցանցում հայտնել էր, որ մոնոնուկլեոզի (սուր վիրուսային հիվանդություն, որի ժամանակ նկատվում է ջերմություն, ավշային հանգույցների այտուցվածություն) պատճառով դադար է վերցնում մարզական կարիերայում։

Նախորդ մրցաշրջանում նա աչքի ընկավ մի շարք վառ հանդիպումներով և շարունակում է մնալ WTA-ի վարկանիշային աղյուսակի թոփ-150-ում՝ զբաղեցնելով 119-րդ հորիզոնականը:

Էլինա Ավանեսյանը պետք է փոխհատուցում վճարի Ռուսաստանի թենիսի ֆեդերացիային

Leave a comment