Ագարակն ու Ուռուտը կունենան նոր և վերանորոգված ջրային ենթակառուցվածքներ

Ագարակն ու Ուռուտը կունենան նոր և վերանորոգված ջրային ենթակառուցվածքներ

ԵՄ-ն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Հայաստանում Գերմանիայի դեսպանության և KFW-ի հետ մասնակցել է ջրային ենթակառուցվածքների ծրագրի մոնիթորինգային այցին։

 

Լոռու մարզի երկու համայնքներ՝ Ագարակն ու Ուռուտը, կունենան նոր և վերանորոգված ջրային ենթակառուցվածքներ։ Շուտով մինչև 2000 բնակիչ իրենց տներում կունենա որակյալ խմելու ջուր և կսկսի օգտվել բնահեն լուծումներով կեղտաջրերի մաքրման կայաններից, որոնք կնպաստեն գյուղերի շրջակա միջավայրի պաշտպանությանը։

 

Կոմունալ ենթակառուցվածքների ծրագիրը նպատակ ունի պաշտպանել Հայաստանի փոքր գյուղերի բնակչության առողջությունը և բարելավել նրանց կենսապայմանները։ Ծրագիրն իրականացվում է KFW-ի վարկային միջոցների և ԵՄ դրամաշնորհի աջակցությամբ։

Leave a comment