«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կդիմի քվեների վերահաշվարկի համար. Իվետա Տոնոյան

https://arm.sputniknews.ru/20260608/bargavatsh-hajastan-kusakcutjuny-kdimi-qveneri-verahashvarki-hamar-iveta-tvonvojan-103250168.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25609136_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9fc4e2cb7ff0632bd10b2de50ce9b618.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, իվետա տոնոյան, վերահաշվարկ, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)

ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, իվետա տոնոյան, վերահաշվարկ, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)

Բաժանորդագրվել

Տոնոյանը չի բացառել, որ ԲՀԿ–նկարող է բողոքարկել նաև ընտրության արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կդիմի հունիսի 7–ին կայացած խորհդարանական ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու համար։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել ԲՀԿ մամուլի խոսնակ և պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։

Նա պնդում է, որ քվեարկության ավարտից հետո՝ քվեների հաշվարկի ամբողջ ընթացքում,արձանագրվել են տարօրինակ տեխնիկական փոփոխություններ, որոնց հետևանքով իրենց ուժի ստացած քվեները պակասել են։

«Նախորդ օրվա երեկոյից ականատես ենք լինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած քվեների հետ կապված տարատեսակ թվաբանական աճպարարությունների։ Քվեների հաշվարկի ընթացքում ԿԸՀ կայքում արտացոլվում էր մեկ թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման հետ հայտնվում էր այլ թիվ, ընդ որում՝ նվազած»,– ասել է նա։

Տոնոյանի խոսքով` կուսակցության նախընտրական շտաբն այս պահին ակտիվորեն աշխատում է այն տեղամասերի ցանկի վրա, որտեղ առկա են խախտումների կոնկրետ հիմքեր, և պատրաստվում է գործարկել իրավական բոլոր հնարավոր միջոցները։

«Այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարում է, որ դիմելու է վերահաշվարկի համար, օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։ Ընդ որում, նշվածը որևէ կերպ չի բացառում նաև ընտրությունների արդյունքների բողոքարկումը»,– շարունակել է Տոնոյանը։

Հիշեցնենք` Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2005 տեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։

Leave a comment